Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիան պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում

Թուրքիան պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում
06.02.2018 | 00:07

Թուրքիայի իշխանությունները պետք է վերանայեն իրենց միջամտությունը Սիրիայում` հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: «Թուրքական կառավարությունը պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում»,- ասել է Ղասեմին: Նա հավելել է, որ «շարունակվում են Սիրիայի վերաբերյալ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցությունները»:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ